Սի Ծինփինը շնորհավորել է Խաչատուրյանին՝ կարևորելով Չինաստանի և ՀՀ հարաբերությունների զարգացումը

Սի Ծինփինը շնորհավորել է Խաչատուրյանին՝ կարևորելով Չինաստանի և ՀՀ հարաբերությունների զարգացումը

PanARMENIAN.Net - Չինաստանի նախագահ Սի Ծինփինը ՀՀ նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ Վահագն Խաչատուրյանին ուղղված շնորհավորական ուղերձում կարևորել է Չինաստանի և Հայաստանի հարաբերությունների զարգացումը և նշել, որ պատրաստ է աշխատել Խաչատուրյանի հետ՝ նպաստելու երկկողմ կապերի առողջ և կայուն զարգացմանը ի շահ երկու երկրների և ժողովրդների։

Նա նշել է, որ Չինաստանի և Հայաստանի գործընկերությունը հիմնված է ավանդական բարեկամության վրա, հայտնում է Սինհուա գործակալությունը:

Շնորհավորական ուղերձում ասվում է նաև, որ դիվանագիտական կապերի հաստատումից ի վեր երկու երկրների միջև երկկողմ հարաբերությունների զարգացումը մեծ խթան է ստացել, իսկ համագործակցությունը տարբեր ոլորտներում զգալի ձեռքբերումներ է արձանագրել։

Վահագն Խաչատուրյանը ՀՀ նախագահ է ընտրվել ԱԺ մարտի 3-ի նիստում։ Նա իր լիազորությունները կստանձնի ԱԺ հատուկ նիստում, որը կանցկացվի մարտի 13-ին մարզահամերգային համալիրում։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---