Արցախում գազատարի վերականգնումը կմեկնարկի տարածքի ականազերծումից հետո

Արցախում գազատարի վերականգնումը կմեկնարկի տարածքի ականազերծումից հետո

PanARMENIAN.Net - Արցախի ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների պետական ծառայության սակրավորները մարտի 9-ի առավոտից սկսել են Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող Շուշի-Լիսագոր-Բերձոր հատվածում վթարված գազատարի տարածքում ականազերծման աշխատանքները, որից հետո կմեկնարկեն գազատարի վերականգնման աշխատանքները:

Այդ մասին հայտնել է Արցախի ՆԳՆ ԱԻ պետական ծառայության հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադևոսյանը, տեղեկացնում է Արմենպրեսը։

«Ռուս խաղաղապահների հետ բանակցությունները, կարծես, արդյունք են տվել, և հիմա սակրավորները դեպքի վայրում են՝ ականազերծման աշխատանքներ իրականացնելու նպատակով»,-ասաց նա՝ հավելելով, որ այդ աշխատանքներից հետո նոր կմեկնարկեն վերականգնողական աշխատանքները:

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը ՀՀ ԱԺ արտահերթ նիստում հայտարարել է, որ հրատապ կարգով ԱԺ-ում պետք է քննարկվեր իրավիճակը, որը ստեղծվել է Արցախում, որտեղ մարդիկ արդեն երկրորդ օրն է ջեռուցում չունեն։ «Գնդակոծվում է Խրամորթ գյուղը, գյուղատնտեսական աշխատանքները ուշանում են, իսկ դրա վերաբերյալ պաշտոնական Երևանից որևէ հայտարարություն չկա, փոխարենը ԱԳ նախարարությունը շարունակում է խաղաղության պայմանագրի և խաղաղության դարաշրջանի արհեստական թեզի կրկնումը»,-ասել է նա։

Մարտի լույս 8-ի գիշերը, ժամը 01:00-ի սահմաններում, Հայաստանից Արցախ մատակարարվող գազի խողովակաշարում Շուշիի շրջանի հատվածում տեղի ունեցած վթարի հետևանքով խափանվել է ամբողջ Արցախի գազամատակարարումը:

ԱՀ ԱԱԾ-ն հայտնել է, որ ադրբեջանական կողմը խոչընդոտներ է հարուցում «Արցախգազ» ՓԲ ընկերության մասնագետների կողմից վթարի վայրում վթարավերականգնողական աշխատանքների կատարմանը։

ԱՀ ազգային անվտանգության ծառայության կողմից նույնպես միջոցներ են ձեռնարկվում խափանման պատճառները պարզելու, այդ թվում Ադրբեջանի զինված ուժերի կողմից հնարավոր դիվերսիոն կամ վնասարար դրսևորումները և հանցավոր արարքները վեր հանելու ուղղությամբ:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---