Բայրամով․ Ադրբեջանը 5 կետանոց առաջարկ է արել ՀՀ-ին

Բայրամով․ Ադրբեջանը 5 կետանոց առաջարկ է արել ՀՀ-ին

PanARMENIAN.Net - Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, որ Ադրբեջանը հարաբերությունների կարգավորման վերաբերյալ 5 կետից բաղկացած առաջարկ է ուղարկել Հայաստանին և այժմ պատասխանի է սպասում։ Այդ մասին նա ասել է «Անադոլու» գործակալությանը, գրում է Trend-ը։

Բայրամովը, սակայն, խոսել է միայն սահմանազատման և սահմանագծման կետի մասին՝ չբացահայտելով մյուսների բովանդակությունը։

«Մենք որոշ հիմնարար սկզբունքներ ենք առաջարկել հայկական կողմին։ Մենք պատրաստակամություն ենք հայտնել զարգացնելու հարաբերությունները որոշակի սկզբունքների հիման վրա։ Եթե Հայաստանն անկեղծ ուզում է կարգավորել հարաբերությունները, սա նրանց համար շատ լավ հնարավորություն է։ Պատասխանը պետք է հայտնի դառնա մոտ ապագայում և մենք համապատասխան քայլեր կձեռնարկենք»,-ասել է նա։

Այս օրերին Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը գտնվում է թուրքական Անթալիայում։ Այնտեղ է նաև ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։ Նրանք մասնակցում են Անթալիայի դիվանագիտական համաժողովին։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---