Հաջիև․ Անթալիայում կարող է ՀՀ, Ադրբեջանի և Թուրքիայի ԱԳ նախարարների հանդիպում լինել

Հաջիև․ Անթալիայում կարող է ՀՀ, Ադրբեջանի և Թուրքիայի ԱԳ նախարարների հանդիպում լինել

PanARMENIAN.Net - Ադրբեջանի նախագահի աշխատակազմի արտաքին հարաբերությունների բաժնի պետ Հիքմեթ Հաջիևը հայտարարել է, որ Հայաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի ԱԳ նախարարները կարող են հանդիպում ունենալ թուրքական Անթալիայում ընթացող դիվանագիտական համաժողովի շրջանակում։

Նա ասել է, որ կա այդպիսի գաղափար, որին Ադրբեջանը սատարում է, գրում է Sputnik Ադրբեջանը։

«Եթե Հայաստանը դրան պատրաստ է, ապա Ադրբեջանը միշտ է պատրաստ նման հանդիպման ցանկացած ձևաչափով և ցանկացած շրջանակում»,-ասել է Հաջիևը։

Անթալիայի դիվանագիտական համաժողովը մեկնարկել է մարտի 11-ին և կտևի մինչև մարտի 13-ը, որին մասնակցում են նաև ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարները։

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, որ Ադրբեջանը հարաբերությունների կարգավորման վերաբերյալ 5 կետից բաղկացած առաջարկ է ուղարկել Հայաստանին և այժմ պատասխանի է սպասում։ Բայրամովը, սակայն, խոսել է միայն սահմանազատման և սահմանագծման կետի մասին՝ չբացահայտելով մյուսների բովանդակությունը։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---