ՀՀ-ում կորոնավիրուսի 17 նոր դեպք կա և 6 մահ

ՀՀ-ում կորոնավիրուսի 17 նոր դեպք կա և 6 մահ

PanARMENIAN.Net - Հայաստանում մարտի 14-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 422,021-ի՝ նախորդ օրվա համեմատ ավելանալով 17-ով, տեղեկացնում է Առողջապահության նախարարությունը։

Մահվան 6 դեպք է գրանցվել, 4 -ը՝ կորոնավիրուսից և 2 մահ, երբ պացիենտն ունեցել է կորոնավարակ, սակայն մահը վրա է հասել այլ պատճառով։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 8576 դեպք կա, այլ պատճառով՝ 1637։

Ապաքինվել է ևս 166 մարդ։ Առողջացածների ընդհանուր թիվը 408,562 է։ Փաստացի բուժվողների թիվը 3246 է։

Ընդհանուր առմամբ 2,936,474 թեստ է արվել, մեկ օրում` 1432:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---