ԱԽ քարտուղարը Լիտվայում հերքող փաստեր է ներկայացրել ՀՀ վերաբերյալ տարածվող կեղծ լուրերի մասին

ԱԽ քարտուղարը Լիտվայում հերքող փաստեր է ներկայացրել ՀՀ վերաբերյալ տարածվող կեղծ լուրերի մասին

PanARMENIAN.Net - Լիտվայում գտնվող ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը Լիտվայի նախագահ Գիտանաս Նաուսեդայի ազգային անվտանգության գծով գլխավոր խորհրդական Կեստուտիս Բուդրիսի հետ հանդիպմանը մանրամասն հերքող փաստեր է ներկայացրել Հայաստանի վերաբերյալ տարածվող կեղծ լուրերի մասին:

Կողմերը քննարկել են կեղծ տեղեկատվության ռիսկերը և պայմանավորվել գործակցել կեղծ լուրերի դեմ պայքարի շրջանակում:

Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել տարածաշրջանային անվտանգային հարցերի շուրջ:

Այս համատեքստում ԱԽ քարտուղարը ներկայացրել է իրավիճակը Հարավային Կովկասում և Հայաստանի դիրքորոշումները տարածաշրջանային խնդիրների կարգավորման վերաբերյալ:

Կարևորելով Հայաստանում տեղի ունեցող ժողովրդավարական բարեփոխումները՝ երկուստեք ընդծել են դրանց նշանակությունը երկկողմ հարաբերությունների զարգացման համատեքստում:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտի 31-ի կառավարության նիստում հայտարարել է, որ Ադրբեջանը ՀՀ և Արցախի դեմ վարում է ռազմական հարձակումը հիմնավորող խոսույթի բովանդակության ձևավորման քաղաքականություն։ «Ադրբեջանը նախ թեզեր է նետում դիվանագիտական կամ հանրային հարթակ, ապա Հայաստանին մեղադրում է այդ թեզերին չարձագանքելու կամ ապակառուցողական կերպով արձագանքելու կամ մերժելու մեջ, հետո Հայաստանին է վերագրում ինչ-որ խոստումներ, ինչ-որ պայմանավորվածություններ, հետո այս խոսույթի համատեքստում Հայաստանին վերագրում է ապակառուցողականություն, պայմանավորվածությունները չպահելու գործելակերպ։ Եվ այդ մեղադրանքի վրա կառուցում է ագրեսիվ հռետորաբանություն, որին հաջորդում են ագրեսիվ գործողություններ, որոնք արդարացվում են վերոնշյալ խոսութով և բանաձևեևով»», - ասել է Փաշինյանը։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---