Արցախի համայնքներում արևային ֆոտովոլտային կայանների ձեռքբերման և տեղադրման ծրագիր են մշակել

Արցախի համայնքներում արևային ֆոտովոլտային կայանների ձեռքբերման և տեղադրման ծրագիր են մշակել

PanARMENIAN.Net - Արցախի համայնքներում արևային ֆոտովոլտային կայանների ձեռքբերման և տեղադրման ծրագիր են մշակել, որի նպատակը վերականգնվող էներգետիկայի զարգացումը խթանող էլեկտրական էներգիայի նոր արտադրություններ ստեղծելն է, երկրի տնտեսական և էներգետիկ անկախությունն ու անվտանգությունը ապահովելը, շրջակա միջավայրի, մարդու առողջության վրա տեխնածին ազդեցությունը նվազեցնելը, տեղեկացնում է ԱՀ ՏԿԵ նախարարությունը։

Ծրագրի գերակա խնդիրներից են՝ վերականգնվող էներգետիկ տեխնոլոգիաների լայնածավալ կիրառում, այլընտրանքային էներգառեսուրսների առավելագույն օգտագործում, արտադրվող հզորությունների պակասուրդի դեպքում տվյալ պահին գոյացած սպառման դեֆիցիտի ծածկում:

Ծրագրի իրականացման համար նախատեսվում են մի շարք միջոցառումներ: 2022-ի ընթացքում Ստեփանակերտում պետք է տեղադրվի 50 հատ առնվազն 10 կՎտ հզորությամբ, 3000 և ավելի բնակչությամբ համայնքներում՝ չորսական առնվազն 4 կՎտ հզորությամբ, մնացած բոլոր համայնքներում՝ երկուական առնվազն 4 կՎտ հզորությամբ արևային ֆոտովոլտային կայաններ՝ համապատասխան հզորության մինչև 3 ժամ տևողությամբ ակումուլյացիայի թողունակությամբ:

Հաշվի առնելով հողերի սակավությունը և նպատակային օգտագործումը՝ արևային կայանների կառուցումը պետք է իրականացնել բյուջետային հիմնարկների և կազմակերպությունների տեղակայված շենքերի տանիքների վրա:

Նախարարությունը համակարգում և վերահսկում է ծրագրի իրականացման գործընթացը:

Նախարարությունը մրցույթում հաղթող ճանաչված ընկերության հետ մեկամսյա ժամկետում կկնքի պայմանագիր՝ նախատեսելով արևային կայանների ձեռքբերման և տեղադրման պայմաններն ու ֆինանսավորման կարգը սահմանող դրույթները:

Ծրագրի ֆինանսավորումն իրականացվում է պետական բյուջեով այդ նպատակով նախատեսված միջոցներով:

2020թ. սեպտեմբերի 27-ին ԱՀ դեմ սանձազերծված պատերազմի հետևանքով ԱՀ-ն նորից կանգնել է էներգետիկ անկախության և հուսալիության ապահովման հիմնախնդիրների առջև:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
---