«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ վերականգնել է գծի 450 մ

PanARMENIAN.Net - «Արտենի-Արագած հատվածը չի վերանորոգվել ավելի քան 20 տարի, նրա տեխնիկական վիճակը գնահատվում է չափազանց անբավարար»,- նշել է ,ՀԿԵե ՓԲԸ Գծի ծառայության պետ Ա. Ունուսյանը: Նրա խոսքերով` այդ աշխատանքների հետ զուգահեռաբար ակտիվորեն շարունակվում է Մասիս կայարանի գծի 6-րդ հատվածի վերանորոգումը: «Երկուշաբթի պլանավորում ենք Սպիտակ-Արչուտ վազուրթում սկսել ամբարձման վերանորոգումը, որի երկարությունը կազմում է մոտ 1 կմ: Ընդհանուր առմամբ 2009թ. ամբարձման վերանորոգման ծրագիրը կազմում է 60 կմ: Հաջորդ շաբաթ կանցնենք վերականգնողական աշխատանքների ՍպանդարյանՊռոշյան վազուրթում»- ավելացրեց նա:

Հիշեցնենք, որ վերանորոգման եւ շինմոնտաժային աշխատանքների վերանորոգման եւ շինմոնտաժային աշխատանքների, ինչպես նաեւ գծի արհեստական կառույցների, կապի եւ էներգամատակարարման սարքավորումների ընթացիկ պահպանման աշխատանքների կազմակերպման եւ անցկացման նպատակով` «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ ղեկավարությունը ընդունել է որոշում` «պատուհաններ» կազմակերպելու վերաբերյալ: Վերջինս իրենից ներկայացնում է որոշակի երկաթուղային տեղամասում երթեւեկության ժամանակավոր դադարեցում` վերանորոգման եւ վերականգնողական աշխատանքների անցկացման համար:

Ծրագրի շրջանակներում նախատեսվում է անցկացնել գլխավոր գծի 45,0 կմ հիմնանորոգում: Աշխատանքները պլանավորվում է ավարտին հասցնել մինչեւ 01.12.2009թ.:

«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ 100 % դուստր ընկերությունն է: «Հայկական երկաթուղի» ՓԲԸ կոնցեսիոն կառավարման է հանձնվել «ՀԿԵ» ՓԲԸ` համաձայն Կոնցեսիոն պայմանագրի, որը կնքվել է 2008թ. փետրվարի 13-ին: Կոնցեսիոն կառավարման ժամկետը կազմում է 30 տարի` 10 տարի հետաձգման իրավունքով:
 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---