Կիվիկո․ Ղրիմից պաշտոնական պատվիրակություն է ժամանել ՀՀ

Կիվիկո․ Ղրիմից պաշտոնական պատվիրակություն է ժամանել ՀՀ

PanARMENIAN.Net - Գործարար այցով Ղրիմից պաշտոնական պատվիրակություն է ժամանել Հայաստան։ Այդ մասին հայտնել է Ղրիմի կառավարության փոխվարչապետ, ֆինանսների նախարար Իրինա Կիվիկոն, հայտնում է ՌԻԱ Նովոստին։

Պատվիրակության կազմում են նաև ՌԴ նախագահին կից Ղրիմի մշտական ներկայացուցիչ Գեորգի Մուրադովը, տնտեսական զարգացման նախարարության և գործարար համայնքի ներկայացուցիչներ։

Կիվիկոն հայտնել է, որ Ղրիմի պատվիրակությունը մասնակցելու է Ղրիմի օրերին, ինչպես նաև ներկայացնելու է Ղրիմի ներդրումային և տնտեսական ներուժը։ Կայանալու են նաև գործարարների երկկողմ հանդիպումներ։

Պատվիրակությունը հանդիպելու է ՀՀ-ում ՌԴ դեսպանի, ՀՀ-ում ՌԴ Առևտրի ներկայացուցչի, ՀՀ նախարարությունների և գերատեսչությունների ներկայացուցիչների հետ։ Նշվում է, որ տեղի է ունենալու նաև «Ղրիմի գարուն՝ հավերժ միասին» լուսանկարչական ցուցահանդես, նվիրված ՌԴ-ի հետ Ղրիմի միավորման 8-ամյակին, և տոնական համերգ։

ՌԴ-ին Ղրիմի միավորման վերաբերյալ ՀՀ-ն ոչ մի ճանաչող հայտարարությամբ հանդես չի եկել և չեզոք դիրքորոշում է զբաղեցնում՝ Ուկրաինայում շարունակվող պատերազմի ամբողջ ընթացքում։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---