ՀԱՊԿ երկրները ռազմական բնույթի միջազգային թռիչքների կազմակերպմանն առնչվող հարցեր են քննարկել

ՀԱՊԿ երկրները ռազմական բնույթի միջազգային թռիչքների կազմակերպմանն առնչվող հարցեր են քննարկել

PanARMENIAN.Net - Ապրիլի 5-6-ին Մոսկվայում՝ ՀԱՊԿ միացյալ շտաբում, ՀԱՊԿ անդամ երկրների շահագրգիռ նախարարությունների և գերատեսչությունների ներկայացուցիչները ՀԱՊԿ երկրները ռազմական բնույթի միջազգային թռիչքների կազմակերպմանն առնչվող հարցեր են քննարկել։

ՀԱՊԿ անդամ պետությունները քննարկել են ՀԱՊԿ անդամ երկրների զինված ուժերի ավիացիաների միջազգային թռիչքների ապահովման միասնական մոտեցման, ինչպես նաև զենքի, զինտեխնիկայի և ռազմական նշանակության բեռների փոխադրման համար միջազգային տարանցիկ թռիչքների թույլտվությունների միջգերատեսչական և միջպետական համաձայնեցման հարցերը։

ՀԱՊԿ իրավական նորմատիվ բազայի կատարելագործման նպատակով նպատակահարմար է համարվել փոփոխություններ կատարել «Հավաքական անվտանգության մասին» պայմանագրի կազմակերպության՝ Հավաքական անվտանգության համակարգի ուժերի և միջոցների կազմավորման և գործունեության կարգի մասին 2010-ի դեկտեմբերի 10-ի և «ՀԱՊԿ անդամ երկրների միջև ռազմական և այլ կազմավորումների, նրանց շարժական գույքի, ինչպես նաև ռազմական նշանակության ապրանքների փոխադրման վերաբերյալ» 2015-ի սեպտեմբերի 15-ի համաձայնագրերում։

Քննարկվել են կազմակերպության ձևաչափով ընդունված համաձայնագրերի նորմերը ՀԱՊԿ անդամ երկրների ազգային օրենսդրությունում ներառելու հարցերը։

Քննարկումներին մասնակցել են Ռուսաստանի, Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի նախարարությունների և գերատեսչությունների, ինչպես նաև ՀԱՊԿ միացյալ շտաբի և քարտուղարության ներկայացուցիչներ։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
---