Լավրով. ԼՂ–ում խաղաղապահներն իրենց մանդատին համապատասխան են գործում

Լավրով. ԼՂ–ում խաղաղապահներն իրենց մանդատին համապատասխան են գործում

PanARMENIAN.Net - Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը, ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ բանակցությունների մեկնարկին, հայտարարել է, որ ռուս խաղաղապահները Լեռնային Ղարաբաղում շարունակում են գործել իրենց մանդատին համապատասխան։

Նա ասել է նաև, որ Մոսկվան կշարունակի ապահովել Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ ՌԴ, ՀՀ և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ պայմանավորվածությունների կատարումը, գրում է ՏԱՍՍ-ը։

«Ղարաբաղյան կարգավորման մասով պայմանավորվածությունների 3 խումբ կա, որոնք ձեռք են բերվել 2020 թվականի նոյեմբերին, 2021-ի հունվարին և նոյեմբերին։ Եվ մենք կշարունակենք ապահովել այդ պայմանավորվածությունների կատարումը, ներառյալ Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորախմբի գործունեությունը՝ իր մանդատին խիստ համապատասխան»,–ասել է Լավրովը։

Լավրովը նաև անպատասխանատու է անվանել ԵԱՀԿ Մինսկի խմբից ՌԴ-ին հեռացնելու փորձերը։ Նա հայտարարել է, որ ԱՄՆ-ն և Ֆրանսիան պատրաստ են զոհաբերել կարգավորման շահերը տարածաշրջանում։

Արարատ Միրզոյանը Ռուսաստանի Դաշնությունում է աշխատանքային այցով։ Մոսկվայում նա կհանդիպի նաև ՀԱՊԿ Գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի հետ:

Ապրիլի երկրորդ տասնօրյակում նախատեսվում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պաշտոնական այցը Մոսկվա, որին նախորդող Միրզոյանի այցը նախապատրաստական է։

Photo. TASS
 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---