Լավրով․ ՌԴ և ՀՀ միջև ապրանքաշրջանառությունը պետք է այլ արժույթներով հաշվարկել՝ հետո կպայմանավորվեք

Լավրով․ ՌԴ և ՀՀ միջև ապրանքաշրջանառությունը պետք է այլ արժույթներով հաշվարկել՝ հետո կպայմանավորվեք

PanARMENIAN.Net - ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Մոսկավյում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ բանակցություններին հաջորդած ասուլիսում ասել է, որ ՌԴ և ՀՀ միջև ապրանքաշրջանառությունը պետք է այլ արժույթներով հաշվարկել, ոչ թե դոլարով։

«Նախորդ տարի ՌԴ և ՀՀ ապրանքաշրջանառությունը կազմել է ավելի քան $2.6 միլիարդ։ Պետք է, հավանաբար, արդեն այլ արժույթներով հաշվել, բայց այդ մասին հետո կպայմանավորվենք»,-ասել է Լավրովը, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։

Լավրովը նշել է, որ Ռուսաստանը շարունակում է լինել Հայաստանի առաջատար առևտրային և ներդրումային գործընկերը։

«Մեր մասնաբաժինն արտաքին առևտրում գերազանցում է 30%-ը։ Մենք գոհունակությամբ նշել ենք, որ անկումից հետո, որն առաջացել էր կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով, մեզ հաջողվել է 2021-ին վերադարձնել ապրանքաշրջանառությունը կայուն աճի հուն»,-ասել է ՌԴ ԱԳ նախարարաը։

Արարատ Միրզոյանը Ռուսաստանի Դաշնությունում է աշխատանքային այցով։ Մոսկվայում նա կհանդիպի նաև ՀԱՊԿ Գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի հետ:

Ապրիլի երկրորդ տասնօրյակում նախատեսվում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պաշտոնական այցը Մոսկվա, որին նախորդող Միրզոյանի այցը նախապատրաստական է։

Ընթերցեք նաև․ Լավրով․ ԵԱՀԿ Մինսկի խմբից ՌԴ-ին հեռացնելու փորձերն անպատասխանատու են

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---