ՀԱՊԿ անդամ պետությունների ԳՇ պետերն անվտանգության և գործակցության զարգացման հարցեր կքննարկեն

ՀԱՊԿ անդամ պետությունների ԳՇ պետերն անվտանգության և գործակցության զարգացման հարցեր կքննարկեն

PanARMENIAN.Net - Ապրիլի 14-ին տեսակոնֆերանսի ձևաչափով տեղի կունենա ՀԱՊԿ անդամ պետությունների Զինկոմիտեի նիստը, որը նվիրված կլինի անվտանգության և ռազմական գործակցության զարգացման հարցերին։

Նիստը կանցնի Զինկոմիտեի նախագահ, ՌԴ ԶՈւ Գլխավոր շտաբի պետ, ՌԴ ՊՆ ղեկավարի առաջին տեղակալ, գեներալ Վալերի Գերասիմովի նախագահությամբ։ Տեսակոնֆերանսին կմասնակցեն ՀՀ, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի ներկայացուցիչները, ինչպես նաև ՀԱՊԿ Միացյալ շտաբի պետ, գեներալ-գնդապետ Անատոլի Սիդորովը և ՀԱՊԿ Գլխավոր քարտուղարի տեղակալ Թահիր Խայրուլոևը։

Նախատեսվում է քննարկել մարտահրվերներն ու ռազմական անվտանգության սպառնալիքները ՀԱՊԿ Հավաքական անվտանգության շրջաններում, ճգնաժամային կառավարման կատարելագործմանն ու ՀԱՊԿ անդամ պետությունների ավիացիայի միջազգային թռիչքների կազմակերպմանն առնչվող հարցեր։ Անդրադարձ կլինի նաև 2022 թվականին ՀԱՊԿ Անվտանգության հավաքական համակարգի ուժերի և միջոցների ձևավորման և կառավարման մարմինների համատեղ նախապատրաստման միջոցառումներին։

Զինկոմիտեի անդամները կիրազեկվեն Սանկտ Պետերբուրգի Խրուլյովի անվան Նյութատեխնիկական ապահովման ռազմական ակադեմիայի գործունեության մասին՝ որպես ՀԱՊԿ բազային գիտահետազոտական և ուսումնամեթոդական կազմակերպության։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---