ՀՀԿ պատվիրակությունն Արցախում է

ՀՀԿ պատվիրակությունն Արցախում է

PanARMENIAN.Net - Հայաստանի Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) պատվիրակությունն Արցախում է։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։

Նրանք ապրիլի 14-ին այցելել են Ստեփանակերտի եղբայրական գերեզմանատուն և հարգանքի տուրք մատուցել ազատամարտի հերոսներին։

Աշոտյանը նաև լուսանկարներ է հրապարակել։

Ապրիլի 12-ին ԱԺ ընդդիմադիր խմբակցությունները հայտարարեցին, որ բոյկոտում են մեկնարկած քառօրյայի նիստերը և մեկնում են Արցախ և ՀՀ սահմանամերձ շրջաններ։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ ՌԴ խաղաղապահները, թույլ չեն տվել ԱԺ պատգամավորներին մուտք գործել Արցախ՝ ունենալով նրանց անվանական ցուցակը։ ԱԺ պատգամավորները հանդիպել են Արցախի ԱԺ խմբակցությունների հետ Աղավնոյի անցակետի մոտ՝ դրսում, և ստիպված են եղել վերադառնալ Գորիս։

Ապրիլի 13-ին ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը, Ազգային ժողովում պատասխանելով պատգամավորների մուտքն Արցախ արգելելու միջադեպի վերաբերյալ հարցին, տեղեկացրել է՝ ՌԴ-ից պարզաբանել են, որ պատգամավորների մուտքն Արցախ չի թույլատրվում սադրանքներից խուսափելու նկատառումներով։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---