Ստամբուլի հայկական դպրոցի դռան վրա սվաստիկա են նկարել

Ստամբուլի հայկական դպրոցի դռան վրա սվաստիկա են նկարել

PanARMENIAN.Net - Ստամբուլի Շիշլի թաղամասում գործող հայկական դպրոցի դռան վրա անհայտ անձինք սվաստիկա են նկարել։ Այդ մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է «Ակոս» պարբերականի թղթակից, գիտնական Օհաննես Քըլըչդաղը։

Քըլըչդաղը նաև բողոքում է՝ Թուրքիայի կրթական համակարգում չեն սովորեցնում այդ սիմվոլի նշանակությունը, լրջությունը, դրա պատմությունը, գրում է Sputnik Արմենիան։

«Ասենք Հայոց ցեղասպանությունը «զգայուն» թեմա է, բայց նույնիսկ Հոլոքոստի պատմությունը պատշաճ չի դասավանդվում»,- գրել է նա։

Վարչապետ Փաշինյանը, Ազգային ժողովում ներկայացնելով 2021թ․ կատարողականի հաշվետվությունը, հայտարարել է, որ միջազգային հանրությունը հայկական կողմին ասում է՝ «մի փոքր իջեցրեք ԼՂ կարգավիճակի հարցում ձեր նշաձողը»։ «Հակառակ դեպքում, նրանք խնդրում են իրենց վրա հույս չդնել՝ ոչ թե չեն ցանկանում օգնել, այլ այն պատճառով, որ չեն կարող»,-ասել է նա։ Փաշինյանն ասել է նաև, որ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրումը, «որքան հնարավոր է արագ, հայկական կողմի պլաններում է»՝ հավելելով, որ սակայն, որ պատրանքներ այս հարցում չկան։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---