Խովաևը՝ ՀՀ և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման ՌԴ հատուկ ներկայացուցիչ

Խովաևը՝ ՀՀ և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման ՌԴ հատուկ ներկայացուցիչ

PanARMENIAN.Net - Ղարաբաղյան կարգավորման ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ Իգոր Խովաևը կշարունակի աշխատանքը ՌԴ արտգործնախարարի հատուկ ներկայացուցչի պաշտոնում՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորմանը նպաստելու հարցերում։ Այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ հույս հայտնելով, որ Բաքուն ու Երևանը կաջակցեն նրա աշխատանքին։

Նա նշել է, որ Խովաևի ուշադրության կենտրոնում է լինելու խաղաղ պայմանագրի նախապատրաստման թեմատիկան, հայտնում է ՌԴ ԱԳՆ-ն։

Զախարովան հավելել է, որ բաց են մյուս շահագրգիռ դերակատարների հետ կառուցողական փոխգործակցության համար։

«Բաքվի առաջարկած «Ադրբեջանի և ՀՀ միջև միջպետական հարաբերությունների հաստատման հիմնարար սկզբունքները» և Երևանի արձագանքը դրանց կոչված են հիմք հանդիսանալու խաղաղ պայմանագրի շուրջ հայ-ադրբեջանական բանակցություններ սկսելու համար։ Այդ թեման ապրիլի 9-ին քննարկվել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հեռախոսազրույցներում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, ինչպես նաև դրան նախորդած ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի Մոսկվայում կայացած բանակցություններում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ հեռախոսազրույցում։ Ռուսաստանը վճռական է աջակցելու խաղաղ պայմանագրի կնքմանը Երևանի և Բաքվի միջև։

Հիշեցնեմ, որ փետրվարի 24-ից Վաշինգտոնն ու Փարիզը դադարեցրել են բոլոր շփումները Մոսկվայի հետ ԵԱՀԿ ՄԽ համանախագահների եռյակի շրջանակում։ Մինչդեռ իրական իրավիճակը Հարավային Կովկասում բանակցային դադարների տեղիք չի տալիս։ Հետագա հետևողական քայլեր են պահանջվում տևական խաղաղության և կայունության հաստատման համար տարածաշրջանում, քանի որ ԱՄՆ-ն ու Ֆրանսիան դադարեցրել են համանախագահների համագործակցությունը»,- նշել է նա։

Ավելի վաղ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ բանակցություններին հաջորդած ասուլիսում անպատասխանատու էր անվանել ԵԱՀԿ Մինսկի խմբից ՌԴ-ին հեռացնելու փորձերը։ Նա հայտարարել էր, որ ԱՄՆ-ն և Ֆրանսիան պատրաստ են զոհաբերել կարգավորման շահերը տարածաշրջանում։ «Ինչ վերաբերում է ԵԱՀ Մինսկի խմբի գործունեությանը կամ ապագային, ես նույնիսկ կասեի՝ եռյակին (ՌԴ, Ֆրանսիա, ԱՄՆ), ես չգիտեմ, ինչպիսին կլինի դրա հետագա ճակատագիրը»,-ասել էր նա։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---