ՀԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկը կանգնել է պլանային վերանորոգման![]() 16 ապրիլի 2022 - 12:24 AMT PanARMENIAN.Net - Ապրիլի 16-ին՝ ժամը 00:30-ից, ՀԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկը կանգնել է ամենամյա պլանային նախազգուշական վերանորոգման` 73 օր տևողությամբ: Էներգաբլոկի գործարկումը նախատեսվում է հունիսի 28-ին: Վերանորոգման ընթացքում նախատեսվում է իրականացնել հետևյալ հիմնական աշխատանքները՝ - ռեակտորի միջին վերանորոգում՝ ակտիվ գոտու մասնակի վերաբեռնմամբ, - թիվ 4 և 5 գլխավոր շրջանառու պոմպերի հիմնանորոգում, - թիվ 1 և 6 գլխավոր շրջանառու պոմպերի ընթացիկ վերանորոգում, - թիվ 4 և 5 շոգեգեներատորների հիմնանորոգում, - տուրբագեներատորների միջին վերանորոգում: ՊՆՎ-2022-ի ընթացքում շարունակվելու են ակտիվ գոտու վթարային հովացման, հուսալի սնուցման և սպրինկլերային համակարգերի, ինչպես նաև տուրբինային տեղակայանքի օժանդակ համակարգերի արդիականացման աշխատանքները, ասվում է Հայկական ատոմային էլեկտրակայանի հաղորդագրության մեջ։ Նախատեսվող աշխատանքներում ՀԱԷԿ-ի հիմնական արտադրամասերի աշխատակիցներից բացի ներգրավված են Ռուսաստանի Դաշնության, Խորվաթիայի, Սլովակիայի, Չեխիայի և այլ երկրների մասնագետներ, որոնք ատոմակայանների համակարգերի և սարքավորումների վերանորոգման հարուստ փորձ ունեն: Գործընթացում ուրույն դերակատարում ունեն նաև ՀՀ Միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեի մասնագետները: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |