Ստեփանակերտում սպանված ոստիկանին հետմահու «Արիության մեդալ» է շնորհվել

Ստեփանակերտում սպանված ոստիկանին հետմահու «Արիության մեդալ» է շնորհվել

PanARMENIAN.Net - Ստեփանակերտում սպանված ավագ տեսուչ Ժիրայր Ենգիբարյանն Արցախի նախագահի հրամանագրով հետմահու «Արիության մեդալով» է պարգևատրվել։

Ներքին գործերի նախարարության ճանապարհային ոստիկանությունում ապրիլի 17-ին հարգանքի տուրք են մատուցել նախօրեին ծառայողական պարտականությունների կատարման ժամանակ անսթափ քաղաքացու կողմից արձակված կրակոցներից սպանված Ժիրայր Ենգիբարյանի հիշատակին։

Նշվում է, որ նա ծառայության ամբողջ ընթացքում գերազանցությամբ է կատարել իրեն վերապահված պարտականություններն ու խնդիրները, ցուցաբերել բարձր պատասխանատվություն:

Ժիրայր Ենգիբարյանը 38 տարեկան էր, երկու զավակի հայր։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---