Նախագիծ․ Զենք ձեռք բերելու համար որսորդմիության անդամ լինելը պարտադիր չի լինի

Նախագիծ․ Զենք ձեռք բերելու համար որսորդմիության անդամ լինելը պարտադիր չի լինի

PanARMENIAN.Net - Շրջանառության մեջ է դրել «Զենքի շրջանառության կարգավորման մասին» ՀՀ նոր օրենքի նախագիծը, որով չեղարկվում է զենք ձեռք բերելու համար նախատեսված որսորդմիության անդամ լինելու պարտադիր պահանջը։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում, ներկայացնելով նախագիծը, գրել է Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վիլեն Գաբրիելյանը։

«Սահմանվում է քաղաքացիական զենք ձեռք բերելու թույլտվության տարիքը՝ 21 տարեկան։

Չեղարկվում է ակոսափող հրազեն ձեռք բերելու համար 5 տարվա ողորկափող հրազեն ունենալու պարտադիր պահանջը:

Սահմանվում է զենք ձեռք բերելու պարտադիր քննական կարգի հիմքերը:

Չեղարկվում է փամփուշտների քանակի սահմանափակումը:

Հստակեցվում են զենքի տեսակները:

Սահմանվում են հրաձգարանների չափանիշները»,-ասվում է գրառման մեջ:

Նշվում է, որ ձենք ձեռք բերելու, պահելու, կրելու և տեղափոխելու (փոխադրելու) թույլտվության ժամկետը սահմանվելու է 10 տարի՝ նախկին 5 տարվա փոխարեն։

Նախագծով զենքի արտադրության, ներկրման, արտահանման, առևտրի լիցենզիայի գործողության ժամկետը սահմանվելու է 5 տարի՝ նախկին 3 տարվա փոխարեն:

«Թույլատրվում է ձեռք բերել մինչև 10 միավոր քաղաքացիական հրազեն՝ նախկին 5 միավորի փոխարեն։

Զենքի հավաքածուներ կազմելու թույլտվությունը դառնում է անժամկետ»,-ասվում է գրառման մեջ։

Գաբրիելյանը նշել է, որ նախագիծը ուժի մեջ կմտնի ընդունվելուց հետո՝ 3 ամիս անց։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---