ՀՀ և ՌԴ ԱԽ քարտուղարները տեղեկատվական անվտանգության ոլորտում գործակցության համաձայնագիր են կնքել

ՀՀ և ՌԴ ԱԽ քարտուղարները տեղեկատվական անվտանգության ոլորտում գործակցության համաձայնագիր են կնքել

PanARMENIAN.Net - Ապրիլի 19-ին ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը և Ռուսաստանի Դաշնության ԱԽ քարտուղար Նիկոլայ Պատրուշևը Մոսկվայում ստորագրել են Հայաստանի և Դաշնության կառավարությունների միջև տեղեկատվական անվտանգության ապահովման ոլորտում գործակցության համաձայնագիր:

Հանդիպումը տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարական պատվիրակության՝ Մոսկվա պաշտոնական այցի շրջանակում։

Երկկողմ հետագա գործակցության ուղղվածությունը նաև կներառի հանցագործությունների հետաքննություն՝ ահաբեկչական և այլ հանցավոր նպատակներով տեղեկատվական ու հաղորդակցական տեխնոլոգիաների օգտագործման վերաբերյալ:

Զրուցակիցները նաև քննության են առել տարածաշրջանային անվտանգային իրավիճակին վերաբերվող մի շարք հարցեր:

Փաշինյանի մոսկովյան այցի ընթացքում երկու երկրի ղեկավարները 30 կետից բաղկացած համատեղ հայտարարությամբ են հանդես եկել։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---