Չավուշօղլուն Ուրուգվայում հայ ցուցարարներին «Գորշ գայլերի» նշանն է ցույց տվել

Չավուշօղլուն Ուրուգվայում հայ ցուցարարներին «Գորշ գայլերի» նշանն է ցույց տվել

PanARMENIAN.Net - Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն Ուրուգվայում, թուրքական դեսպանատնից հեռանալիս, ազգայնամոլական «Գորշ գայլեր» կազմակերպության նշանն է ցույց տվել մեքենայից՝ դեսպանատան մոտ ցույց անող հայերին։ Նա արել է դա լայն ժպիտով, իսկ մեքենայի մոտ գտնվող դեսպանատան աշխատակիցները ծափահարել են Չավուշօղլուին։

Այդ մասին Twitter-ի իր միկրոբլոգում տեսանյութ է հրապարակել թուրք լրագրող, Middl East Eye-ի թուրքական բյուրոյի ղեկավար Ռագիփ Սոյուլուն։

Ուրուգվայում ապաստանած Հայոց ցեղասպանության զոհերի ժառանգները Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ բողոքի ցույցի էին դուրս եկել ՀՀ դրոշներով և Ցեղասպանության ժխտումը դատապարտող պաստառներով։

Ուրուգվայն աշխարհի առաջին երկիրն է, որը պաշտոնապես ճանաչել է Հայոց ցեղասպանությունը։

«Գորշ գայլերը» թուրքական ազգայնական կազմակերպություն է, որը հայտնի է իր պանթուրքիստական և ռասիստական գաղափարախոսությամբ։ Կազմակերպության անվանումը և խորհրդանիշները կապվում են թուրքական դիցաբանության հետ, որտեղ գայլը խիզախության և պատվի խորհրդանիշ է։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---