Սուբսիդավորմամբ լիզինգ Ակբա-ից՝ սկսած փաստացի 0% տոկոսադրույքից

Սուբսիդավորմամբ լիզինգ Ակբա-ից՝ սկսած փաստացի 0% տոկոսադրույքից

PanARMENIAN.Net - Հայաստանում արտադրություն կազմակերպելու կամ այն ընդլայնելու նպատակով Ակբա Լիզինգը, ՀՀ կառավարության «Տնտեսության արդիականացման միջոցառման» ծրագրի շրջանակում, տնտեսավարողներին հնարավորություն է ընձեռում արդիականացնել արտադրական հնարավորությունները:

Ծրագրի շրջանակում տնտեսվարողներն Ակբա Լիզինգի միջոցով հայաստանյան շուկայից կարող են ձեռք բերել կամ արտասահմանից ներմուծել նոր (չօգտագործված) սարքեր և սարքավորումներ:

Ծրագրով լիզինգը տրամադրվում է հետևյալ պայմաններով՝

- Արժույթ՝ ՀՀ դրամ, ԱՄՆ դոլար, Եվրո

- Կանխավճար՝ սկսած 10%-ից

- Մարման ժամկետ՝ մինչև 60 ամիս (սուբսիդավորման ժամկետ` մինչև 42 ամիս)

• Սուբսիդավորումից հետո ՀՀ դրամի դեպքում տարեկան փաստացի տոկոսադրույքը կկազմի 1.45-5.55%,

• Սուբսիդավորումից հետո արտարժույթի դեպքում տարեկան փաստացի տոկոսադրույքը կկազմի 0-2․54%:

- ՀՀ դրամի դեպքում տարեկան անվանական տոկոսադրույքը կազմում է 10.9-15%, սուբսիդավորվում է 10%-ը,

- Արտարժույթի դեպքում տարեկան անվանական տոկոսադրույքը կազմում է 8-10%, սուբսիդավորվում է 8%-ը:

Ծրագրի շրջանակում Ակբա Լիզինգի կողմից տրամադրվող լիզինգի առավելագույն գումարի չափը կազմում է 1 միլիարդ դրամ կամ համարժեք արտարժույթ:

Ընդ որում, տնտեսվարողը, ում կանոնադրական կապիտալում 200 միլիոն դրամ և ավելի գումարի չափով ներդրում է կատարվել 2021-ի հունվարի 1-ից մինչև աջակցության հայտը ներկայացնելու պահը, Ակբա Լիզինգի միջոցով կարող է օգտվել մինչև 10 միլիարդ դրամի ֆինանսավորման արտոնությունից՝ համապատասխան ծրագրի պայմանների։

Ծրագիրը գործելու է մինչև 2023-ի դեկտեմբերի 31-ը։

Այն ուղղված է խթանելու նոր տեխնոլոգիաների ներմուծումը Հայաստան, ինչը կնպաստի արտադրվող ապրանքների և մատուցվող ծառայությունների մրցունակության բարձրացմանն ու աշխատանքի արտադրողականության աճին։

Ակբա Լիզինգը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---