Պապիկյանն առաջնագծում էր․ Ծանոթացել է ամրապնդման աշխատանքներին

Պապիկյանն առաջնագծում էր․ Ծանոթացել է ամրապնդման աշխատանքներին

PanARMENIAN.Net - Ապրիլի 28-ին պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն աշխատանքային այցով եղել է հանրապետության հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերում։

Առաջնագծի բարձրադիր հենակետերում պաշտպանական գերատեսչության ղեկավարը ծանոթացել է մարտական հերթապահության կրման պայմաններին, զրուցել դիրքապահ զինծառայողների հետ:

Զորամիավորման հրամանատար, գեներալ-մայոր Արտակ Բուդաղյանը ներկայացրել է առաջնագծի ամրապնդման ուղղությամբ իրականացվող աշխատանքները:

Այցի ընթացքում Պապիկյանը հանդիպել է նաև եռամսյա վարժական հավաքներին ներգրավված և առաջնագծում մարտական հերթապահություն իրականացնող անձնակազմին: Նախարարը հետաքրքրվել է հավաքների մասնակիցների ծառայության պայմաններով, տրամադրվածությամբ և շնորհակալություն հայտնել Հայրենիքի պաշտպանությանը գործուն մասնակցություն ցուցաբերելու համար:

Այցի արդյունքներով՝ պաշտպանության նախարարը զորամիավորման և ենթակա զորամասերի հրամանատարներին կոնկրետ հանձնարարականներ և ցուցումներ է տվել՝ արձանագրված բացթողումները սեղմ ժամկետներում շտկելու վերաբերյալ:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---