Մամիջանյան․ Սերժ Սարգսյանը չի պատրաստվում այլևս բարձրաստիճան պաշտոն զբաղեցնել

Մամիջանյան․ Սերժ Սարգսյանը չի պատրաստվում այլևս բարձրաստիճան պաշտոն զբաղեցնել

PanARMENIAN.Net - ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը չի պատրաստվում այլևս զբաղեցնել բարձրաստիճան պաշտոն։ Այդ մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանը։

«Ժամանակավոր կառավարության գործառույթն է լինելու անհապաղ գործողություններ իրականացնել, որոնք բխում են մեր երկրի անվտանգությունից ու կազմակերպել նորմալ, մրցակցային ընտրություններ, այլ ոչ թե չագուչներով, անհասկանալի հռետորաբանությամբ մրցավազքեր», - ասել է նա, գրում է Aysor.am-ը։

Մամիջանյանի խոսքով՝ ժամանակավոր կառավարությունը չի լինելու որևէ կուսակցության կառավարություն. կառավարությանը մաս են կազմելու բոլոր այն պրոֆեսիոնալները, որոնց կարիքը շատ կա մեր երկրում։

«Սերժ Սարգսյանը, երևի, տասը, քսան, երեսուն անգամ հայտարարություն է տարածել, որ ինքն այլևս չի զբաղեցնելու բարձրաստիճան պետական պաշտոններ, ինքն իր փորձառությամբ, խորհուրդներով կուղղորդի նոր սերնդին», - ընդգծել է ընդդիմադիր պատգամավորը։

Դիմադրություն շարժման առաջնորդներից Իշխան Սաղաթելյանը մայիսի 3-ի երեկոյան Ֆրանսիայի հրապարակում ընթացող հանրահավաքի ժամանակ ասել է, որ իշխանափոխությունից հետո չի լինելու «քոչարյանական, սերժական, դաշնակցական» իշխանություն։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---