Պետդեպ․ Երկարաժամկետ խաղաղությունը Հրվ. Կովկասում նաև ՌԴ շահերից է բխում13 մայիսի 2022 - 11:14 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ պետդեպարտամենտը հայտարարել է, որ երկարաժամկետ և համապարփակ խաղաղությունը Հարավային Կովկասում բխում է նաև Ռուսաստանի շահերից։ Պետդեպի մամուլի քարտուղար Նեդ Փրայսը խոսել է Լեռնային Ղարաբաղի առումով դրական ազդակների մասին և նրան հարցրել են, թե չի մտահոգում արդյոք նրան, որ ռուսները կարող են վտանգել ցանկացած դրական կապերը։ «Երկարաժամկետ խաղաղությունը Հարավային Կովկասում, ինչին փորձում ենք նպաստել, մեր շահերից է բխում։ Դա նաև Մոսկվայի շահերից է բխում։ Մոսկվան, անշուշտ, նույնպես ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ է»,-ասել է Փրայսը։ Նախկինում ևս ԱՄՆ-ն հայտարարել է, որ պատրաստ է գործակցել Հայաստանի և Ադրբեջանի հետ, այդ թվում ԵԱՀԿ մեխանիզմների միջոցով։ Սակայն, ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ ԱՄՆ-ն և Ֆրանսիան չեն գործակցում Մոսկվայի հետ ԵԱՀԿ ՄԽ շրջանակում։ Ուշագրավ Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա Ամենաընթերցվողը բաժնում | Փոխվարչապետը շեշտել է ՎԶԵԲ-ի դերը ԵՄ տնտեսական և ներդրումային պլանի իրականացման գործընթացում Գրիգորյանը նշել է, որ ՎԶԵԲ-ը Հայաստանի համար առանցքային գործընկեր է Առաջարկ. Մեքենայի գույքահարկը տեխզննման պահին վճարել մասնակի Օրենքն ուժի մեջ կմտնի 2025 թվականի հունվարի 1-ից ՄԻԵԴ-ում դատավորի պաշտոնում ՀՀ-ի կողմից առաջադրվող թեկնածուները հաստատվել են 3 նոր դատավոր է նշանակվել Թաթոյան․ Կիրանցը նեղ թերակղզու նմանությամբ գրեթե ամբողջությամբ շրջափակված է լինելու ադրբեջանական զորքերով Արոտավայրերը, այգիները, այլ հողեր հայտնվելու են ադրբեջանական վերահսկողության կամ թիրախի ներքո |