ՀՀ նախագահ․ Նաուսեդան խոստացել է ամեն կերպ աջակցել Արցախի հայկական մշակութային ժառանգության պահպանմանը![]() 20 մայիսի 2022 - 15:34 AMT PanARMENIAN.Net - ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը Լիտվայի նախագահ Գիտանաս Նաուսեդայի հետ առանձնազրույցին և ընդլայնված կազմով հանդիպմանը հաջորդած համատեղ ճեպազրույցում ասել է, որ Նաուսեդան խոստացել է ամեն կերպ աջակցել Արցախի հայկական քրիստոնեական մշակութային ժառանգության պահպանմանը։ «Հատուկ ընդգծվեց Արցախում և Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող հայկական մշակութային կոթողների պահպանման անհրաժեշտությունը։ Նախագահ Գիտանաս Նաուսեդան խոստացավ ամեն կերպ աջակցել հայկական քրիստոնեական մշակութային ժառանգության պահպանմանը»,-ասել է Խաչատրյանը, տեղեկացնում է Aysor.am-ը։ Այդ համատեքստում կարևորվել է ՅՈւՆԵՍԿՕ-ի փորձագիտական առաքելության այցն Արցախի՝ Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներ։ Հանդիպմանն անդրադարձ է եղել հայ-լիտվական տնտեսական կապերի խթանմանը վերաբերող հարցերի: Նշվել է, որ հեռանկարային կարող է լինել համագործակցությունը հատկապես գյուղատնտեսության, սննդի արդյունաբերության, բարձր տեխնոլոգիաների, էներգետիկ, տրանսպորտային ոլորտներում: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |