Պետդեպ․ ԱՄՆ-ն պատրաստ է աջակցել ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանազատման և սահմանագծման աշխատանքներին

Պետդեպ․ ԱՄՆ-ն պատրաստ է աջակցել ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանազատման և սահմանագծման աշխատանքներին

PanARMENIAN.Net - ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Նեդ Փրայսը, պատասխանելով Բլինքեն-Փաշինյան հեռախոսազրույցի և ԱՄՆ դիրքորոշման մասին հարցին, ասել է, որ ԱՄՆ-ն պատրաստ է աջակցել ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանազատման և սահմանագծման աշխատանքներին, տեղեկացնում է «Ամերիկայի ձայնը»։

«ԱՄՆ պետքարտուղարը հնարավորություն է ունեցել խոսելու Հայաստանի վարչապետի հետ: Նրանք քննարկել են այն դրական զարգացումները, որ տեսանք վերջին օրերին ու վերջին շաբաթների ընթացքում Հարավային Կովկասում: Պետքարտուղարը խոսել է այն մասին, որ մենք պատրաստ ենք աջակցել սահմանների սահմանազատման և սահմանագծման աշխատանքներին։

Նա խրախուսել է շարունակական առաջընթացը տարածաշրջանային տրանսպորտային և հաղորդակցական կապերի զարգացման ուղղությամբ: Պետքարտուղարը նաև ընդգծել է երկկողմ երկխոսության շարունակական կարևորությունը՝ տարածաշրջանում առկա մարտահրավերները լուծելու համար։

Նա վերահաստատել է մեր աջակցությունը, ԵՄ միջնորդությամբ, նախագահ Ալիևի և վարչապետ Փաշինյանի երկխոսությանը։ Նա նաև վերահաստատում է, ինչպես լսել եք ինձանից և ուրիշներից, մեր պատրաստակամությունը` ներգրավվելու երկկողմ ձևաչափում և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահի դերում՝ օգնելու Հայաստանին և Ադրբեջանին հասնելու երկարաժամկետ և համապարփակ խաղաղությանը»,- նշել է պետքարտուղարության խոսնակը:

Մայիսի 24-ին ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հեռախոսազրույց է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, որի ընթացքում կողմերը քննարկել են ղարաբաղյան հակամարտության կարգավորման, տարածաշրջանային կոմունիկացիաների վերաբացման, տարածաշրջանային անվտանգության հետ կապված հարցեր:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---