ԲԴԽ մոտ լարված վիճակ էր․ Այնուհետև զոհվածների 30 ծնողի թույլատրվեց հանդիպել Ջհանգիրյանի հետ

ԲԴԽ մոտ լարված վիճակ էր․ Այնուհետև զոհվածների 30 ծնողի թույլատրվեց հանդիպել Ջհանգիրյանի հետ

PanARMENIAN.Net - 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների ծնողներին, որոնք հավաքվել էին Բարձրագույն դատական խորհրդի մոտ բողոքի ցույցի, թույլատրվել է մտնել շենք` հանդիպելու ԲԴԽ նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանի հետ։

Մինչ այդ լարված իրավիճակ էր ԲԴԽ–ի մոտ` զոհված զինծառայողների հարազատները փորձել են ներս մտնել շենք, սակայն մուտքի մոտ ոստիկանական մեծ թվով ուժեր են կուտակվել։ Ոստիկանները հորդորել են 2 րոպե սպասել, որից հետո ԲԴԽ–ից ասել են, որ պատրաստ են ընդունել ծնողներին, տեղեկացնում է Sputnik Արմենիան։

«Ի վերջո ընդունվեց մեր պահանջը, որ գոնե 30 ծնող ներս մտնի։ Կմիջնորդենք, որ գոնե լրագրողներն էլ ներս մտնեն»,–ասել է զոհված զինծառայողի ծնող, տուժողի իրավահաջորդ Կարին Տոնոյանը։

Զոհվածների ծնողները պահանջում են, որպեսզի վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեմ քրեական գործ չհարուցելու որոշման դեմ բողոքի քննությունն անցնի դռնբաց։ Բացի այդ, նրանք ուզում են, որպեսզի երրորդ անձի կարգավիճակ ստանան, որպեսզի կարողանան մասնակցել նիստերին և հարցեր ուղղելու հնարավորություն ունենան։

«Դիմադրություն» շարժման մասնակիցները նույնպես ԲԴԽ-ի մոտ են` զոհվածների ծնողների պահանջին աջակցելու համար։

Վերաքննիչ քրեական դատարանում վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից պետական դավաճանության հատկանիշներով քրգործ հարուցելու պահանջով բողոքի քննությունը, դատարանի մայիսի 25-ի որոշմամբ, անցկացվելու է դռնփակ։ Այս որոշումը զայրացրել է զոհված զինծառայողների հարազատներին։

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---