Պուտինը Ռուսաստանի հերոսի կոչում է շնորհել փոխգնդապետ Անդրանիկ Գասպարյանին26 մայիսի 2022 - 15:28 AMT PanARMENIAN.Net - ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Ռուսաստանի հերոսի կոչում է շնորհել փոխգնդապետ Անդրանիկ Գասպարյանին։ Հրամանատարն իր ստորաբաժանման հետ Ուկրաինայում կարողացել է կամուրջ գրավել Խերսոնի շրջանում և պահել բնագիծը, գրում է omskgazzeta.ru-ն՝ Օմսկի շրջանի ղեկավար Ալեքսանդր Բուրովի Տելեգրամ ալիքի վրա հղումով։ Գասպարյանը Օմսկից է։ «Հպարտությամբ հայտնում եմ, որ Ուկրաինայում կատարած սխրանքի համար ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Ռուսաստանի հերոսի կոչում է շնորհել Անդրանիկ Սարգսի Գասպարյանին»,-գրել է Բուրկովը։ Նշվում է, որ Գասպարյանի բրիգադը, 3 օր լինելով գերազանցող ուժերի շրջափակման մեջ և ենթարկվելով զանգվածային ավիահարվածների և հրետանային գնդակոծման, թույլ չի տվել բնագծի ճեղքում հակառակորդի կողմից։ Փետրվարի 24-ին Ռուսաստանը պատերազմ է սկսել Ուկրաինայում` առաջանալով երկրի տարածքում, այդ թվում, Ղրիմից, Բելառուսից, և Դոնբասից։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ նպատակը մարդկանց պաշտպանելն է, որոնք «ենթարկվում են ցեղասպանության Կիևի ռեժիմի կողմից»։ Պուտինը հավելել է, որ ՌԴ-ն ձգտելու է Ուկրաինայի «ապառազմականացմանը և ապանացիֆիկացիայի»։ Ուկրաինայի ամբողջ տարածքում ռազմական դրություն է հայտարարվել։ Զելենսկին հայտարարել է ՌԴ հետ հարաբերությունները խզելու մասին։ Ուշագրավ
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը Ամենաընթերցվողը բաժնում | Արաքս գետի վրա 2-րդ կամուրջ կառուցելու հարցով Իրանի հետ աշխատանքային խումբ կստեղծվի Գործող կամուրջը կառուցվել է 1995–ին Փաշինյանն ու Ռասմուսենը քննարկել են տարածաշրջանային զարգացումները և անվտանգային մարտահրավերները Քննարկվել են Հարավային Կովկասում անվտանգությանն ու կայունությանը վերաբերող հարցեր Սիմոնյանն ու Ադրբեջանի Մեջլիսի խոսնակը կրկին կհանդիպեն Հանդիպումը տեղի կունենան Խորհրդարանների նախագահների համաշխարհային համաժողովի շրջանակում Ucom-ի գլխավոր տնօրենը մասնակցել է Բարձր տեխնոլոգիաների զարգացմանը նվիրված միջոցառմանը Միջոցառումը կազմակերպել է Հայաստանում Եվրոպական բիզնես ասոցիացիան |