Բեգլարյան․ ՀՀ հետ Ադրբեջանի սահմանազատումը չի կարող ազդել Արցախի կարգավիճակի վրա28 մայիսի 2022 - 15:07 AMT PanARMENIAN.Net - Արցախի պետական նախարար Արտակ Բեգլարյանն անդրադարձել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի մայիսի 27-ի «խնդրահարույց հայտարարություններին»՝ նշելով, որ ՀՀ հետ Ադրբեջանի սահմանագծման և սահմանազատման գործընթացն ու արդյունքները չեն կարող ազդել Արցախի (Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն) ներկա և ապագա կարգավիճակի վրա։ Այդ մասին նա գրել է Տելեգրամի իր ալիքում։ Ալիևը հայտարարել է, որ սահմանազատումը «ինքնաբերաբար վերջ կդնի Ադրբեջանի հանդեպ տարածքային պահանջներին ՀՀ-ում ռևանշիստական ուժերի կողմից»: «Եթե մենք որոշում ենք սահմանները, ապա Լեռնային Ղարաբաղի ի՞նչ կարգավիճակի մասին կարող է խոսք լինել»,- ասել է Ալիևը: Նա նշել է, որ ի վերջո, Ղարաբաղյան հակամարտությունը ոչ թե ՀՀ, այլ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հետ է։ 2-րդ կետով Բեգլարյանը նշել է, որ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությունը չի կարգավորված, և սա փաստ է, որն ընդունում է ամբողջ աշխարհը՝ անկախ շահերի և ձևակերպումների որոշակի տարբերություններից։ «Իսկ եթե Ադրբեջանը ցանկանում է շրջել հակամարտության էջը և հստակեցնել Արցախի կարգավիճակը, ապա կարող է սահմանագծման և սահմանազատման գործընթաց իրականացնել նաև Արցախի Հանրապետության հետ՝ միևնույն ժամանակ վերադարձնելով օկուպացված տարածքները և ճանաչելով Արցախի անկախությունը»,-գրել է նա։ 3-րդ կետով Բեգլարյանը նշել է, որ հակամարտության կարգավորման հիմնական սկզբունքը ժողովուրդների ինքնորոշման իրավունքի լիարժեք իրացումն է։ «Սակայն միայն այս փորձության միջով անցնելով միջազգային հանրությունը կապացուցի, որ ի հեճուկս Ալիևի հայտարարություններին, այնուամենայնիվ, գոյություն ունի միջազգային իրավունք, որտեղ ժողովուրդների ինքնորոշման իրավունքն իր հիմնարար տեղն ունի։ 4. Միջազգային իրավունքի ևս մեկ կարևոր սկզբունք է ուժի /ուժի սպառնալիքի չկիրառումը, որը նույնպես կոպտորեն Ուշագրավ Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա Ամենաընթերցվողը բաժնում | ԱԳՆ․ ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հնարավոր հանդիպման մասին կտեղեկացվի պայմանավորվածության դեպքում Բադալյանն ասել է, որ ՀՀ–ն կողմ է այն հարթակներին, որոնք իրապես միտված են հարատև խաղաղության հասնելուն Ռուբեն Վարդանյանը, ընտանիքի հորդորով, դադարեցրել է հացադուլը Կարճ զրույցում ընտանիքը նրան տեղեկացրել է Ադրբեջանի վրա ամբողջ աշխարհից տարբեր պաշտոնյաների աճող ճնշումների մասին Եվրախորհրդարանը կոչ է արել կասեցնել էներգետիկ գործակցությունը Բաքվի հետ և պատժամիջոցներ սահմանել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ Ասվում է, որ Ադրբեջանում շարունակվող մարդու իրավունքների խախտումներն անհամատեղելի են COP 29–ը ընդունող երկիր լինելու հետ Հայկական առաջին բանկը Ֆասթեքսվերսում․ Ֆասթ Բանկը ներկայացնում է իր վիրտուալ տարածքը Oգտատերերը ևս կարող են ստեղծել իրենց սեփական ավատարները |