Արցախի թեմի առաջնորդ․ Ադրբեջանն ուզում է Դադիվանքի հոգևորականներին փոխարինել Բաքվի ռուսական թեմի սպասավորներով

Արցախի թեմի առաջնորդ․ Ադրբեջանն ուզում է Դադիվանքի հոգևորականներին փոխարինել Բաքվի ռուսական թեմի սպասավորներով

PanARMENIAN.Net - Տեղեկություններ կան, որ Ադրբեջանը ցանկանում է դիմել ռուսական կողմին, որպեսզի Դադիվանքի հայ հոգևորականները փոխարինվեն Բաքվի ռուսական թեմի հոգևորականներով։ Այդ մասին հայտնել է Արցախի թեմի առաջնորդ գերաշնորհ եպիսկոպոս Տեր Վրթանես Աբրահամյանը, տեղեկացնում է NEWS.am-ը։

«Այս տեղեկությունները, կարծում եմ, լիովին համահունչ են Ադրբեջանի այսօրվա վարած քաղաքականությանը։ Իրենք անում են ամեն ինչ, որ իրենց ուզածը կյանքի կոչեն և մեր հոգևորականներին հանեն Դադիվանքից։ Իրենք տեսան, որ ուդիների այցերով ոչնչի չեն կարողանում հասնել և դիմեցին այս տարբերակին։ Բացի այն, որ կհեռացնեն հայ հոգևականներին, կասեն նաև, որ ռուս խաղաղապահների կարիք այլևս չկա։ Ես վստահ եմ, որ ռուս ուղղափառ եկեղեցին այդ քայլին տեղիք չի տա», - ասել է գերաշնորհ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը։

Արցախի թեմի առաջնորդը հայտնել է նաև, որ ընթանում են ինտենսիվ բանակցություններ՝ հայ ուխտավորներների մուտքը դեպի Դադիվանք վերականգնելու համար։

44-օրյա պատեազմից հետո Քարվաճառի շրջանում գտնվող Դադիվանքը գտնվում է ռուս խաղաղապահների հսկողության ներքո։ Ավելի վաղ ադրբեջանական աղբյուրները գրում էին, թե այնտեղ ուդի հոգևորական է որպես հովիվ նշանակվել, հայկական կողմից այդ լուրը հերքել էին՝ նշելով, թե հոգևորականը պարզապես այցելել է վանք։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---