Լավրովն ու Բայրամովը քննարկել են ՀՀ և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորումը

Լավրովն ու Բայրամովը քննարկել են ՀՀ և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորումը

PanARMENIAN.Net - Ռուսաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Սերգեյ Լավրովն ու Ջեյհուն Բայրամովը հունիսի 17-ի հեռախոսազրույցում քննարկել են Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման հարցը, տեղեկացնում է ՌԴ ԱԳՆ-ն։

Կողմերը կարևորել են 2020 թ. նոյեմբերի 9-ին, 2021 թ. հունվարի 11-ին և նոյեմբերի 26-ին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների ընդունած եռակողմ հայտարարությունների կատարմանն ուղղված համապատասխան աշխատանքը։

Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել այդ հարցերի առարկայական քննարկումը Լավրովի Բաքու կատարելիք այցի ժամանակ։

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի աշխատանքային այցն Ադրբեջան նախատեսված է հունիսի 23-24-ին։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---