Հայոց ցեղասպանության ճանաչումը չի կարելի կապել հայ-թուրքական սահմանի բացման հետ 8 ապրիլի 2009 - 17:01 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ նախագահ Բարակ Օբամայի ելույթները թուրքական խորհրդարանում եւ Հայոց ցեղասպանության ճանաչման հարցի վերաբերյալ նրա հայտարարությունները Թուրքիա կատարած այցի ընթացքում ընդհանուր առմամբ կարելի է գնահատել որպես դրական, բայց նրանք ամբողջությամբ չեն բավարարում ՀՅԴ կուսակցությանը: Այդ մասին Երեւանում կայացած մամլո ասուլիսին հայտնել է «Հայ Դատ» գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը:«Դեռեւս սենատոր, իսկ հետո` ԱՄՆ նախագահի թեկնածու լինելու ժամանակ Բարակ Օբաման իր վրա վերցրեց Օսմանյան կայսրության Հայոց ցեղասպանությունը ճանաչելու պարտականությունը, բայց Թուրքիա կատարած այցի ընթացքում նա չկարողացավ օգտագործել այդ առիթը: Եթե ամերիկյան առաջնորդը չօգտագործի «ցեղասպանություն» բառը եւ ասի, որ դրանով չի ցանկանում խոչընդոտել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին, ապա դա կնշանակի, որ նա ենթարկվել է Անկարայի ճնշմանն ու շանտաժին»,- նշել է Կիրո Մանոյանը` ավելացնելով, որ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացը չի կարելի կապել դիվանագիտական հարաբերությունների հաստատման եւ հայ-թուրքական սահմանի բացման հետ: Միեւնույն ժամանակ նա ընդգծել է, որ Բարակ Օբաման ԱՄՆ միակ նախագահն է, որը թուրքական խորհրդարանում Թուրքիային կոչ է արել հաշտվել եւ ճանաչել սեփական պատմությունը: Այնուամենայնիվ, «Հայ Դատ» գրասենյակի ղեկավարը համոզմունք է հայտնել, որ ապրիլի 24-ին ԱՄՆ հայ համայնքին հղված ուղերձում ամերիկյան նախագահը կճանաչի Օսմանյան կայսրության Հայոց ցեղասպանությունը: «Անկախ այն բանից, թե Բարակ Օբաման ինչ ասեց կամ չասեց Թուրքիայում, նա ամերիկյան քաղաքացիներին խոստացել է ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Եթե նա չկատարի տված խոստումը, դա կհանգեցնի լուրջ քաղաքական հետեւանքների»,- նկատել է Մանոյանը: Նրա խոսքով, Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը վաղուց արդեն դադարել է լինել միայն ԱՄՆ հայ համայնքի հարցը: «Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը ապագայում հնարավոր ցեղասպանությունները կանխելու գործընթացին ուղղված ԱՄՆ ջանքերի մի մասն է»,- ընդգծել է Կիրո Մանոյանը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |