Նյու-Յորքում հարգել են Հայոց ցեղասպանության զոհերի եւ պոնտական հույների հիշատակը

PanARMENIAN.Net - Ամերիկայի պոնտական հույների «ORPHEUS» միությունը եւ Ամերիկայի հունական լիգան (HLA) Նյու-Յորքի ՄԱԿ-ի շենքի առջեւ Օսմանյան կայսրության Հայոց ցեղասպանության զոհերի եւ պոնտական հույների հիշատակին նվիրված ցույց են անցկացրել: Այդ մասին PanARMENIAN.Net ին հաղորդել են HLA-ում:



Ցույցի մասնակիցները բռնել էին Հայոց ցեղասպանության եւ պոնտական հույների մասին ամերիկյան թերթերի նյութերով ցուցապաստառներ: Միջոցառման ընթացքում ակտիվիստները Բարակ Օբամային կոչ արեցին կատարել խոստումը եւ Օսմանյան կայսրության քրիստոնեական բնակչության կոտորածը Ցեղասպանություն ճանաչել:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---