2022-ի հունվար-մայիսին ամենամեծ աճը գրանցվել է ծառայությունների ոլորտում՝ 24.9%![]() 27 հունիսի 2022 - 18:09 AMT PanARMENIAN.Net - Էկոնոմիկայի նախարարությունը ներկայացրել է 2022թ․ մայիսի մակրոտնտեսական օպերատիվ ցուցանիշները։ 2022-ի հունվար–մայիսին, 2021թ․ հունվար– մայիսի համեմատությամբ, տնտեսության ճյուղերից ամենամեծ աճը գրանցել է ծառայությունների ոլորտը՝ 24.9%, որին հաջորդում է շինարարությունը՝ 11.4%–ով։ Առևտրաշրջանառությունն աճել է 8.9%–ով, արդյունաբերական արտադրանքի ծավալը՝ 2.7%–ով: Տնտեսական ակտիվության ցուցանիշն այդ ժամանակահատվածում կազմել է 10.2%։ Ինչ վերաբերում է արտահանումներին ու ներկրումներին, ապա 2022-ի հունվար-մայիսին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ արտահանման ծավալի աճը կազմել է 27.5%, ներմուծման աճը՝ 42.2%: 2022-ի մայիսին 2021թ․ մայիսի համեմատությամբ տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 13.0%, արդյունաբերության թողարկման ծավալն աճել է 2.0%–ով, ծառայությունների ծավալն աճել է 30.2%–ով, առևտրի շրջանառությունն աճել է 12.4%–ով, շինարարության ծավալն աճել է 18.1%–ով։ 2022-ի մայիսին նախորդ տարվա մայիսի համեմատ արտահանման ծավալն աճել է 33.7%–ով, ներմուծման ծավալը՝ 52.8%–ով։ ![]() ![]() «Իր ընկերությունը ՀՀ տեղափոխել ցանկացողը պետք է վերցնի անձնագիրը, գա ՀՀ, այն թարգմանի նոտարում, գնա ռեգիստր»,-ասել է իրավաբանը Այս համատեքստում Բակալչուկը կարևորել է «ՀայՓոստի» հետ համագործակցությունը «Տաշիրը» 79-րդ տեղում է 186 մլրդ ռուբլի գումարով «Երկարացնելու ենք թուրքական ապրանքների ներմուծման արգելքը»,-ասել էնա ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |