Բայրամով․ ՀՀ-ն առաջարկում էր հետ քաշել զորքերը սահմանից, բայց Ադրբեջանը հրաժարվեց

Բայրամով․ ՀՀ-ն առաջարկում էր  հետ քաշել զորքերը սահմանից, բայց Ադրբեջանը հրաժարվեց

PanARMENIAN.Net - Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը, անդրադառնալով սահմանազատման հարցին, ասել է, որ սահմանազատման հանձնաժոողովներ հաջողվել է ձևավորել տևական և բարդ գործընթացից հետո։

«Հայաստանն առաջարկում էր դեէսկալացիայի միջոցներ ձեռնարկել սահմանին և հետ քաշել զորքերն ու սահմանապահներին սահմանից, սակայն, ադրբեջանական կողմը հրաժարվել է, քանի որ իր սահմանները պաշտպանելն Ադրբեջանի սահմանադրական իրավունքն ու պարտականությունն է»,- ասել է նա, գրում է Interfax.az-ը։

Նա հայտնել է նաև, որ հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման հանձնաժողովների երկրորդ նիստի օրը դեռ որոշված չէ, իսկ, ընդհանուր առմամբ, «սահմանազատման գործընթացը հեշտ չի լինելու»։

Ադրբեջանի ԱԳ նախարարն ասել է, թե Ադրբեջանը կողմ է «սահմանների ցիվիլ որոշմանը՝ իրավական և պատմական փաստաթղթերի հիման վրա»։

Մայիսի 24-ին Հայաստանի և Ադրբեջանի միջպետական սահմանին տեղի է ունեցել ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի առաջին հանդիպումը` Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ աշխատանքի ձևաչափով։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---