ՀՀ դեսպանը Լոնդոնի համաժողովում ներկայացրել է Ադրբեջանի կողմից ԼՂ-ում հայկական ժառանգության ոչնչացման փաստերը

ՀՀ դեսպանը Լոնդոնի համաժողովում ներկայացրել է Ադրբեջանի կողմից ԼՂ-ում հայկական ժառանգության ոչնչացման փաստերը

PanARMENIAN.Net - ՄԹ-ում ՀՀ դեսպան Վարուժան Ներսեսյանը հուլիսի 5-6-ը Լոնդոնում կայացած կրոնի և հավատի ազատության միջազգային նախարարական համաժողովում ընդգծել է Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղում հայկական մշակութային և կրոնական ժառանգության համակարգված ոչնչացման փաստերը՝ որակելով դա որպես կրոնական անհանդուրժողականության վառ դրսևորումներ:

Նա անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի դեմ 44-օրյա պատերազմի ժամանակ և դրանից հետո Շուշիի Սուրբ Ամենափրկիչ տաճարի թիրախավորմանն ու պղծմանը, ինչպես նաև բազմաթիվ այլ հայկական հոգևոր հուշարձանների ավերմանը՝։ Դեսպանն ընդգծել է նաև Նախիջևանի հայկական ժառանգության լիակատար ոչնչացման փաստերը, հայտնում է Միացյալ Թագավորությունում ՀՀ դեսպանությունը։

Ներսեսյանը նաև ծոսել է Ադրբեջանի կողմից Արդարադատության միջազգային դատարանի (7/12/2021) վճռի իրականացման անտեսման մասին, որով Ադրբեջանը պետք է կանխեր և պատժեր հայկական մշակութային ժառանգության հանդեպ վանդալիզմի և պղծման գործողությունները։

Անդրադառնալով Մերձավոր Արևելքում քրիստոնյաների բարդ վիճակին՝ դեսպանը կարևորել է տարածաշրջանում քրիստոնեության պատմական ներկայության պաշտպանության և վերականգնման անհրաժեշտությունը։ Նա նաև ներկայացրել է Հայաստանի հետևողական ջանքերը այդ հազարամյա ժառանգության վերականգնման և պահպանման ուղղությամբ։

Իր ելույթում Ներսեսյանը նաև վերահաստատել է Հայաստանի հավատարմությունը ժողովրդավարական արժեքներին, մարդու իրավունքներին, այդ թվում՝ հավատի և կրոնի ազատության ոլորտում։ ‌

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---