Էլեն Ասատրյանը` Գլենդեյլի քաղաքային խորհրդի անդամ

Էլեն Ասատրյանը` Գլենդեյլի քաղաքային խորհրդի անդամ

PanARMENIAN.Net - Էլեն Ասատրյանն ընտրվել է Գլենդեյլի քաղաքային խորհրդի անդամ՝ երկրորդ տեղը գրավելով 8 թեկնածուից։ Նա առաջին ներգաղթյալ ամերիկահայուհին և ամենաերիտասարդ կինն է, որն ընտրվել է քաղխորհրդի անդամ, հայտնում է asbarez.com-ը։

Երդմնակալության արարողությունը տեղի կունենա հուլիսի 12-ին։

39-ամյա Էլեն Ասատրյանը ստացել է 13,165 ձայն՝ մեծ առավելությամբ գերազանցելով նախկին քաղաքապետեր Արա Նաջարյանի և Վրեժ Աղաջանյանի ցուցանիշները։

«Ինձ համար մեծ պատիվ է ընտրվել մի պաշտոնում, որը թույլ կտա ներկայացնել Գլենդեյլի բնակչությունը կազմող մարդկանց ամբողջ խճանկարը»,-ասել է նա։

Ասատրյանը ծնվել է Հայաստանում։ Նա ԱՄՆ է տեղափոխվել ընտանիքի հետ, երբ 10 տարեկան էր։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---