Ucom ֆիքսված ծառայության uNet XS բաժանորդները կօգտվեն X2 արագությամբ ինտերնետից

Ucom ֆիքսված ծառայության uNet XS բաժանորդները կօգտվեն X2 արագությամբ ինտերնետից

PanARMENIAN.Net - Հուլիսի 15-ից «Յուքոմ» ընկերության ֆիքսված ինտերնետ կապի ծառայության uNet XS սակագնային պլանի գործող բաժանորդները կօգտվեն տան ինտերնետից կրկնապատկված արագությամբ։ Թե պայմանագրային պարտավորություն կնքած, և թե պարտավորություն չունեցող բաժանորդները ֆիքսված ինտերնետը կստանան կրկնապատկված արագությամբ։

«Ucom-ում մենք գնահատում ենք հավատարիմ բաժանորդներին և աշխատում ենք ապահովել լավագույն փորձառությունը Հայաստանի ամենաարագ ֆիքսված ցանցում նույնիսկ ամենափոքր սակագնային պլանների օգտատերերի համար։ uNet XS-ի բաժանորդները ամսական 6000 դրամի դիմաց այսուհետ կստանան կրկնապատկված արագությամբ տան ինտերնետ, բայց կարող են անցնել նաև Unity 7000 մարզային կամ Unity 8000 սակագնային փաթեթներին և յուրաքանչյուր ամիս ստանալ մինչև 100 Մբ/վրկ տան ինտերնետ, 500 րոպե դեպի տեղական բոլոր ցանցեր զանգելու, 29 հայտնի հավելվածներից անվճար օգտվելու հնարավորություն և շատ ավելին», - ասել է «Յուքոմ» ընկերության գլխավոր տնօրեն Արա Խաչատրյանը։

Բաժանորդների փորձառության բարելավման նպատակով նախորդ տարվա ընթացքում բարելավվել էր uNet 4000 սակագնային պլանից օգտվող հազարավոր բաժանորդների արագությունը:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---