Փրայս․ ԱՄՆ-ն ողջունում է ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը

Փրայս․ ԱՄՆ-ն ողջունում է ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը

PanARMENIAN.Net - ԱՄՆ Պետդեպի ներկայացուցիչ Նեդ Փրայսը ճեպազրույցում հայտարարել է, որ Վաշինգտոնը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի ուղիղ շփումը:

Նա հավելել է, որ երկխոսությունը Հարավային Կովկասի տարածաշրջանում խաղաղ, ժողովրդավարական ապագայի և բարգավաճման հասնելու լավագույն միջոցն է։

«ԱՄՆ-ն մշտապես ակտիվ դերակատարում է ունեցել։ ԱՄՆ-ն մշտապես հայտարարել, է, որ պատրաստ է համագործակցել երկկողմ հիմքի վրա և համախոհ գործընկերների հետ, այդ թվում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում, օգնելու համար երկրներին հասնել երկարաժամկետ համապարփակ խաղաղության»,-ասել է նա:

Ավելի վաղ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպմանն աջակցություն էր հայտնել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը։

Հուլիսի 16-ին Թբիլիսիում Վրաստանի ԱԳ նախարար Իլյա Դարչիաշվիլիի հյուրընկալությամբ տեղի է ունեցել Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հանդիպումը։ Միրզոյանն ու Բայրամովն անդրադարձել են Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանն առնչվող հարցերի լայն շրջանակի։ Կողմերը քննարկել են այս առումով նախկինում ստանձնած պարտավորությունների կատարման ընթացքը և մտքեր փոխանակել հետագա հնարավոր քայլերի շուրջ։

Photo. Reuters
 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
---