Խամենեին՝ Էրդողանին․ Եթե ՀՀ-ի հետ Իրանի սահմանը փակելու քաղաքականություն լինի, Իրանը կընդդիմանա

Խամենեին՝ Էրդողանին․ Եթե ՀՀ-ի հետ Իրանի սահմանը փակելու քաղաքականություն լինի, Իրանը կընդդիմանա

PanARMENIAN.Net - Իրանի հոգևոր առաջնորդ Ալի Խամենեին Թեհրանում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հանդիպմանը հայտարարել է, որ եթե Հայաստանի հետ Իրանի սահմանն արգելափակելու քաղաքականություն լինի, Իրանը կընդդիմանա:

«Եթե Հայաստանի հետ Իրանի սահմանը արգելափակելու քաղաքականություն լինի, Իրանը կընդդիմանա դրան, քանի որ այդ սահմանը հաղորդակցության ուղի է արդեն մի քանի հազարամյակ»,-ասել է նա, հայտնում է Irna գործակալությունը:

Խամենեին նաև հորդորել է Թուրքիայի նախագահին նոր ռազմական գործողություն չսկսել Սիրիայում՝ նշելով, որ դա «կվնասի Սիրիային, Թուրքիային և տարածաշրջանին»։

‌‌Պաշտոնական այցով Իրանում գտնվող Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հանդիպել է Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիի և Իրանի հոգևոր առաջնորդ Ալի Խամենեիի հետ։ Իրան է մեկն ել նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ Կայանլու է եռակողմ հանդիպում Թուրքիայի, Իրանի ու Ռուսաստանի ղեկավարների միջև։

‌ ‌

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---