Ավանեսյան․ Զոհված զինծառայողների ևս 50 մասունք ուղարկվել է Նիդերլանդներ

Ավանեսյան․ Զոհված զինծառայողների ևս 50 մասունք ուղարկվել է Նիդերլանդներ

PanARMENIAN.Net - 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների ևս 50 մասունք ուղարկվել է Նիդերլանդներ։ Այդ մասին կառավարությունում լրագրողների հետ զրույցում ասել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:

Նա ասել է, թե մասունքներն ուղարկվել են, որպեսզի իրականացվի լրացուցիչ փորձաքննություն ու հնարավոր լինի շատ վնասված մասունքներից ստանալ պատասխաններ, տեղեկացնում է Aysor.am-ը։

«Երբ կլինեն պատասխանները, այդ մասին լրացուցիչ պարզաբանմամբ հանդես կգանք», - նշել է նախարարը:

Ավանեսյանն ասել է, թե ուղարկվել են այն մասունքները, որոնք, նախնական գնահատմամբ, դժվար փորձաքննության ենթարկվող մասունքներ են, բայց «կա նախնական գնահատական, որ, հնարավոր է, դրանց հետ աշխատել»:

Այդ մասին ավելի վաղ որոշում էր կայացվել կառավարության նիստում։ Կառավարության պահուստային ֆոնդից առողջապահության նախարարությանը կհատկացնի 31 մլն 125 հազար դրամ՝ Նիդերլանդներում ԴՆԹ փորձաքննություն իրականացնելու համար։

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---