ԱՀ կառավարությունն ավելի քան 1000 բնակարան է տրամադրել․ Եվս 600-ը շահագործման կհանձնվի 2022-ին

ԱՀ կառավարությունն ավելի քան 1000 բնակարան է տրամադրել․ Եվս 600-ը շահագործման կհանձնվի 2022-ին

PanARMENIAN.Net - Սկսած 2021-ից մինչև 2022 թվականի հուլիս ամիսը Արցախի Հանրապետության կառավարության կողմից տրամադրվել է ավելի քան 1000 բնակարան՝ կառուցապատման, երկրորդային շուկայից ձեռքբերման, բնակֆոնդի վերանորոգման արդյունքում։ Այս մասին ասվում է Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի պաշտոնական ֆեյսբուքյան էջում հրապարակված տեսանյութում։

Նշվում է, որ Արցախը հայկական պահելու ամենակարևոր անելիքներից մեկը բնակարանաշինությունն է։

Բնակարաններից 377-ը տրամադրվել է Ստեփանակերտում՝ նորակառույց շենքերում, որոնք կառուցվել են Արցախի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության պետական միջոցների և «Հայաստան» համահայկական հիմնադրամի ֆինանսավորմամբ։ Բնակարաններն ու բնակելի տները տրամադրվել են զոհված անձանց, տեղահանված, առաջին խմբի անժամկետ զինվորական հաշմանդամություն ունեցող քաղաքացիների, Պաշտպանության բանակի գործող և պահեստազորի զինծառայողների, հինգ և ավելի զավակներ ունեցող, փախստականի կարգավիճակ ստացածների ու ծնողազուրկ անձանց ընտանիքներին, գրում է Արցախպրեսը։

ԱՀ բնակարանային հարցերի կոմիտեի նախագահ Արմեն Մանգասարյանի խոսքով՝ 2022-ին շահագործման կհանձնվի մոտ 600 բնակարան և բնակելի տուն, որի զգալի մասը՝ 90 տոկոսը, հանրապետության շրջաններում։

«Ստեփանակերտ քաղաքում մոտ 1300 բնակարանի շինարարական աշխատանքներ են սկսված, իսկ շրջաններում այդ թիվը հասնում է 1500-ի։ Արդեն պատրաստ են ևս 1000 բնակելի տան նախագծահաշվային փաստաթղթերը, որոնց շինարարությունը առաջիկայում կմեկնարկի։ Հանրապետությունում բնակարանային հաշվառման հերթացուցակներում ընդհանուր մոտ 8500 ընտանիք ունենք»,-մանրամասնել է Մանգասարյանը՝ համոզմունք հայտնելով, որ շինարարական նման տեմպերով՝ առաջիկա տարիներին հնարավոր կլինի լուծել նրանց բնակապահովման խնդիրը։ ‌

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---