Թուրքերն ականազերծում են ՀՀ հետ սահմանը․ Պայթյունից վիրավոր կա

Թուրքերն ականազերծում են ՀՀ հետ սահմանը․ Պայթյունից վիրավոր կա

PanARMENIAN.Net - Թուրքիայի Կարս նահանգի Արփաչայ շրջանում՝ հայ-թուրքական սահմանին իրականացվող ականազերծման աշխատանքների ընթացքում ականի պայթյունի հետևանքով վիրավորվել 1 մարդ:

Վիրավորին տեղափոխել են հիվանդանոց, նրա վիճակը բավարար է, գրում է Еrmenihaber-ը։

Ըստ աղբյուրի՝ վիրավորվածը եղել է ականազերծման աշխատանքներ իրականացնող ընկերության աշխատակիցը:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչն իր աշխատանքային թիմով հուլիսի 24-ին այցելել է Կարս:

Հուլիսի 13-ին թուրքական GazeteKars լրատվական կայքը տեղեկություն էր տարածել, որ արդեն 20 օր է՝ հայ-թուրքական սահմանին «Դողուքափը» անցակետի շրջակա գյուղերում ականազերծման աշխատանքներ են իրականացվում:

Ընթերցեք նաև․ Թուրքիայի հատուկ ներկայացուցիչն այցելել է հայ-թուրքական սահման

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---