ՀՅԴ Արևմտյան Եվրոպայի կետրոնական կոմիտե․ Արդեն հստակ է` կա անցանկալի անձանց ցուցակ, արգելվել է ևս մեկ ՀՅԴ-ականի մուտքը ՀՀ

ՀՅԴ Արևմտյան Եվրոպայի կետրոնական կոմիտե․ Արդեն հստակ է` կա անցանկալի անձանց ցուցակ, արգելվել է ևս մեկ ՀՅԴ-ականի մուտքը ՀՀ

PanARMENIAN.Net - ՀՅԴ Նիդերլանդների երիտասարդական միության անդամ Սյունե Աբրահամյանի՝ Հայաստան մուտքն արգելելուց մի քանի ժամ անց դարձյալ «Զվարթնոց» օդանավակայանում արգելվել է նաև Նիդերլանդների Հայ Դատի ատենապետ, կուսակցական ակտիվ գործիչ Մասիս Աբրահամյանի մուտքը Հայաստան, ասվում է ՀՅԴ Արևմտյան Եվրոպայի կետրոնական կոմիտեի հայտարարության մեջ։

«Արդեն հստակ է, որ պատրաստված է այսպես կոչված անցանկալի անձանց ցուցակ: Եվ ինչպես մեր նախորդ հայտարարություններում ընդգծել էինք, երկիրը դեպի անդունդ տանող փաշինյանական դավադիր վարչախմբի գործիքի վերածված ԱԱԾ-ն տերը չէ իր կոչումին և հավասարապես պատասխանատու է ազգադավ այս որոշումներին:

Իրավական և հնարավոր բոլոր միջոցներով պիտի պայքարենք հայրենազրկության այս քստմնելի արշավի դեմ: Ողորմելի են նման փոքրոգի որոշման հեղինակները, մանավանդ եթե ցանկանում են այն միջոցով ճնշել ու լռեցնել համազգային մեր Դատի խնդիրները, Հայաստանի և Արցախի ամբողջականության ու բարօրության համար պայքարող նվիրյալ գործիչներին: Մեր պայքարը առավել պիտի սաստկանա, մինչև ազգային ու իրավական պետության վերականգնումը, որի նախապայմանն է իշխանության հայտնված ապազգային ու հայրենադավ բռնատիրական կլանի հեռացումը»,- ասվում է հայտարարության մեջ։

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ ՀՅԴ Նիդերլանդների երիտասարդական միության անդամ Սյունե Աբրահամյանի մուտքը Հայաստան արգելվել է: Այդ մասին նա իմացել է «Զվարթնոց» օդանավակայանում։

Հուլիսի 14-ին արգելվել էր ՀՅԴ Բյուրոյի անդամ, հայտնի սփյուռքահայ գործիչ Փափազյանի մուտքը ՀՀ, երբ Երևանի օդանավակայանում նրան թույլ չի տրվել դուրս գալ օդանավակայանի տարածքից և ուղեկցել են դեպի վերադարձի օդանավ՝ առանց պատճառը ներկայացնելու։ Ավելի ուշ ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը պարզաբանել էր, որ «տվյալ անձը հանդիսանում է նախորդ տարվա հունիսի 1-ին Ֆրանսիայում ՀՀ դեսպանության մոտ վարչապետի գլխավորած կառավարական պատվիրակության՝ ՀՀ պետական դրոշակիր ավտոշարասյան դեմ հարձակում կազմակերպած անձանցից մեկը»։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---