Բայրամով․ Ադրբեջանը Նախիջևանի հետ կապի համար ունի այլընտրանք՝ Իրանի տարածքով, շրջանցելով ՀՀ-ն10 օգոստոսի 2022 - 10:59 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովն Անկարայում, անդրադառնալով այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքին», հայտարարել է, թե Ադրբեջանը Նախիջևանի հետ կապի համար ունի այլընտրանք՝ Իրանի տարածքով, շրջանցելով Հայաաստանը։ Նա հավելել է, որ Իրանի հետ պայմանավորվածության համաձայն, Բաքուն արդեն սկսել է Արաքս գետի վրայով առաջին կամրջի կառուցումը, գրում է ադրբեջանական Trend-ը։ «Դա իրականցվելու է անկախ նրանից` ուզում է Հայատանը, թե ոչ։ Դա շանս է Հայաստանի համար՝ զերծ չմնալու տարածաշրջանային զարգացման ծրագրերից։ Որոշումն ինքը պետք է կայացնի։ Եթե Երևանը ճիշտ որոշում չկայացնի, ինքն իրեն կվնասի»,-ասել է Բայրամովը։ Նա նաև նշել է, թե «Զանգեզուրի միջանցք» բացելը ՀՀ պարտավորություններից է, և որ «Հայաստանը դա բառացի ընդունում է, բայց ձգձգում է գործընթացը»։ ՀՀ իշխանությունները մշտապես կրկնում են, որ Հայաստանը «միջանցքի տրամաբանության հարց չի քննարկել և չի քննարկում», այլ խոսք կարող է լինել միայն տրանսպորտային հաղորդակցությունների գործարկման մասին։ Ուշագրավ
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը Ամենաընթերցվողը բաժնում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա |