Քաղաքապետարան․ Բեռնատարների և բետոնախառնիչների նկատմամբ տուգանքի չափը կմեծանա

Քաղաքապետարան․ Բեռնատարների և բետոնախառնիչների նկատմամբ տուգանքի չափը կմեծանա

PanARMENIAN.Net - Աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը հանձնարարել է քայլեր ձեռնարկել քաղաքը մշտապես աղտոտող բեռնատարների և բետոնախառնիչների խնդիրը ևս կանոնակարգելու նպատակով՝ ավելացնելով տուգանքների չափը:

Ոչ սահմանված վայրում աղբ թափելու համար տուգանքի չափն էապես կմեծանա: Երևանի քաղաքապետարանի նախաձեռնած օրենսդրական փոփոխությունների փաթեթն առաջիկայում կդրվի շրջանառության մեջ:

Օրենսդրությամբ երթևեկելի հատվածի աղտոտումը սահմանում է 30,000 դրամ տուգանք, որի իրականացման պատասխանատուն ՀՀ ՃՈ-ն և պարեկային ծառայությունն են: ‌

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---