Կարմիր գծերը խախտող վարորդները կծանուցվեն նաև հեռախոսով

Կարմիր գծերը խախտող վարորդները կծանուցվեն նաև հեռախոսով

PanARMENIAN.Net - Կարմիր գծերը խախտող վարորդները կծանուցվեն նաև հեռախոսով՝ հեռախոսահամարներին հաղորդագրություններ կուղարկվեն: Այդ մասին ասվել է Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ։

Նշվել է, որ այդպիսով համայնքը նախանշում է իրավախախտման մասին ծանուցման ևս մեկ գործիք ունենալ:

Քաղաքապետարանն առայժմ ծանուցումն ապահովում է փոստով կամ «Ազդարար» կայքով:

Քաղաքապետն Հրաչյա Սարգսյանն ընդգծել է, որ համայնքի նպատակն ամենևին էլ քաղաքացիներին տուգանելը չէ, այլ խախտման պարագայում ծանուցման ևս մեկ՝ մատչելի տարբերակի ստեղծումը: ‌

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---