Երևանի կոնյակի գործարանն ավարտել է շենքի արտաքին լուսավորության բարելավումը31 օգոստոսի 2022 - 15:41 AMT PanARMENIAN.Net - Երևանի կոնյակի գործարանն ավարտել է ավելի վաղ մեկնարկած շենքի արտաքին տեսքի բարելավման աշխատանքները, որոնք միտված են առավել ընդգծելու մայրաքաղաքի համայնապատկերի վառ և անքակտելի մաս հանդիսացող շինության հմայքը։ Հիմնական աշխատանքներն ուղղված էին Երևանի կոնյակի գործարանի արտաքին լուսավորության՝ մասնավորապես գլխամասային շենքի կամարաձև հատվածի, ինչպես նաև գագաթային հատվածում տեղակայված տարբերանշանի արդիականացմանը։ Մշտապես օրակարգում պահելով շրջակա միջավայրի նկատմամբ պատասխանատու մոտեցումը` նոր լուսավորությունն աշխատում է բացառապես էներգախնայողական համակարգերով։ Անվանի հայ ճարտարապետ Հովհաննես Մարգարյանի կողմից նախագծված Երևանի կոնյակի գործարանի շենքը տարիներ շարունակ հանդիսանում է մայրաքաղաք Երևանի խորհրդանիշերից մեկը և մարմնավորում է ճարտարապետական բացառիկ լուծումներ։ Այս իմաստով արդիականացված լուսավորությունը նպատակ ունի ընդգծելու Երևանի կոնյակի գործարանի անկրկնելի դիմագիծը և առաձնահատուկ հմայք հաղորդելու գիշերային Երևանին։ «Երևանի կոնյակի գործարանն ընկերության յուրաքանչյուր աշխատակցի համար ոչ միայն աշխատավայր է, այլև մայրաքաղաք Երևանի խորհրդանիշներից մեկը, ուստի նրա պահպանումն ունի թե՛ աշխատանքային, թե՛ էմոցիոնալ կարևորություն։ Հետևապես հայկական կոնյակագործության հոբելյանական այս տարում մենք իրակացրեցինք ընկերության արտաքին տեսքի և նրա հարակից տարածքների բարելավման մի շարք աշխատանքներ՝ կանաչապատումից մինչև լուսավորում, ինչը, կարծում եմ, կնպաստի կոնյակագործական անկրկնելի ժառանգության առավել գունեղ ներկայացմանը թե՛ մեր համաքաղաքացիների, թե՛ զբոսաշրջիկների համար։ Երևանյան երեկոները շատերիս համար յուրատեսակ վայելք են, որոնց նոր շունչ կհաղորդեն ARARAT-ի նոր լույսերը», - նշել է Երևանի կոնյակի գործարանի գործադիր տնօրեն Սերգեյ Խաչատրյանը։ Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | ԱՄՆ փոխնախագահ․ Երբեք չենք մոռանա Հայոց ցեղասպանությունը Նա նշել է, որ 1․5 մլն հայ ենթարկվել է բռնագաղթի, սպանվել է և մահվան երթի զոհ դարձել Նախագիծ․ Ոստիկանությունը 24-ժամյա հասանելիություն կունենա հանրային տարածքների տեսահսկման համակարգերին Տնտեսվարող սուբյեկտները կպարտավորվեն ունենալ անընդմեջ և բարձր որակի տեսագրություն իրականացնող տեսահսկման համակարգեր Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է սահմանային 20 սյուն Նշվում է, որ սյուները տեղադրվել են կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում Ատալ․ Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը ՀՀ-ին Վարչապետը ելույթ է ունեցել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ անցկացված հիշատակի միջոցառմանը |