ԱՀ նախագահը ողջունել է Ռուբեն Վարդանյանի՝ Արցախ տեղափոխվելու որոշումը

ԱՀ նախագահը ողջունել է Ռուբեն Վարդանյանի՝ Արցախ տեղափոխվելու որոշումը

PanARMENIAN.Net - Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանըսեպտեմբերի 8-ին բարերար Ռուբեն Վարդանյանի հետ հանդիպմանը ողջունել է Վարդանյանի՝ Արցախ տեղափոխվելու և Արցախի անվտանգության ապահովման ու զարգացման գործում անմիջական մասնակցություն ունենալու որոշումը։

Նա հույս է հայտնել, որ այն օրինակ կծառայի աշխարհասփյուռ շատ հայերի համար։

Հանդիպման ընթացքում քննարկվել են համագործակցության հեռանկարները։

Հայտնի գործարար, հասարակական գործիչ Ռուբեն Վարդանյանը, որը հայտարարել է ՌԴ քաղաքացիությունից հրաժարվելու և Արցախ տեղափոխվելու մասին, Forbes-ին տված հարցազրույցում ասել է, որ Արցախյան երկրորդ մեծ պատերազմից հետո կյանքն իր համար բաժանվել է երկու մասի՝ պատերազմից հետո և առաջ: Վարդանյանն ասել է նաև, որ կարող է այնպիսի իրավիճակ ստեղծվել, երբ ինքը ստիպված կլինի և ճիշտ կհամարի պետական պաշտոն զբաղեցնել։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---